...

Դասընթացները նախատեսված են բոլոր մակարդակների համար՝ Beginner / Starter / Elementary / Pre — Intermediate / Intermediate / Upper — Intermediate / Advanced.

Դասընթացը հագեցած է աուդիո (վիդեո) լսումներով, անցկացվում են քննարկումներ նորաոճ (արդի) թեմաներով։

Ծրագիրը բարելավում է և բանավոր և գրավոր հմտությունները հատուկ մշակված Օքսֆորդյան և Քեմբրիջյան ծրագրերին համապատասխան։

Երաշխավորվում է ուսուցման բարձր կրթամակարդակ, կայուն գիտելիքներ ամենակարճ ժամկետներում։

Դասընթացներն առանց տարիքային սահմանափակման են։

Ուսուցման բարձր մակարդակն առաջարկում է՝

✔բանավոր և գրավոր խոսքի զարգացում,

✔քերականական հիմնական կանոնների յուրացում,

✔բառապաշարի զարգացում և կիրառում։

Դասընթացները նախատեսված են բոլոր մակարդակների համար՝ Beginner / Starter / Elementary / Pre — Intermediate / Intermediate / Upper — Intermediate / Advanced.

Անգլերեն լեզվի խորացված ուսուցում՝ բոլոր մակարդակների համար։

Դասընթացների օրերի և ժամերի ընտրության լայն հնարավորություն՝ անհատական մոտեցում։

Առաջնորդվում ենք ամերիկյան և բրիտանական տպագրության դասագրքերով։ Դասընթացների ընթացքում իրականացվում են լսողական վարժություններ, դեբատ — քննարկումներ, հիշողությունը զարգացնող խաղեր։

Բաց մի թողեք միջազգային ամենապահանջված լեզուն սովորելու հնարավորությունը։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մեր կենտրոնի առաքելությունն է ձևավորել մեր ուսանողների լեզվագիտական կարողություններն ու հմտությունները՝ տալով նրանց հնարավորություն քայլելու գլոբալ փոփոխություններին համընթաց։

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մեր տեսլականն է գլոբալ տնտեսության հասարակության և շրջակա միջավայրի արագ փոփոխություններին և պահանջմունքներին համընթաց, ունենալ որակյալ լեզվական կրթություն ստացած անհատ, ով կնպաստի առողջ հասարակության ձևավորմանը։

Ստեղծել լեզվի ուսուցման այնպիսի մի կենտրոն, որը արագ փոփոխվող պահանջմունքների պայմաններում միշտ հասանելի կլինի և կնպաստի անգլերեն լեզվի որակյալ ուսումնառությանը։

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Պարտավորություն և պրոֆեսիոնալիզմ։

Արդյունքին միտված աշխատանք։

Աջակցում առողջ, բանիմաց և զարգացած հասարակության ստեղծմանը։

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Ինտելեկտ» անգլերենի մասնագիտացված կենտրոնը հիմնվել է 2000 թվականին՝ անգլերենի դասավանդման ավելի քան 100 միջազգային ուսումնական կառույցների փորձի ուսումնասիրության հիման վրա և իր ապագա ուսանողներին առաջարկում է ուսուցման նոր ու յուրօրինակ մոտեցում։

Մեր ուսանողները հաղորդակից կլինեն ոչ միայն օտար լեզվի ուսուցման որակյալ դասընթացներին, այլև խորապես կհամոզվեն, որ իրենց շարունակական ինքնազարգացման մղող արժեհամակարգն ու սկզբունքները տալու են իրենց պտուղները։

Կենտրոնի նպատակն է դառնալ հաղորդակցման և հասարակության ինտեգրման յուրօրինակ կամուրջ՝ նպաստելով լեզվական արգելքների հաղթահարմանը և տալով ինքնազարգացման ավելի մեծ հնարավորություններ։

Серафинит - АкселераторОптимизировано Серафинит - Акселератор
Включает высокую скорость сайта, чтобы быть привлекательным для людей и поисковых систем.