...

Մենք լիցքավորումը կատարում ենք տարածաշրջանում հայտնի ամենաբարձր որակի, էֆեկտիվ ներկանյութերով և ստանդարտ քաշերից (գրամ) ավելի շատ չափաքանակով, որը գերազանցում է գործարանային չափաքանակները։ Դա որակյալ ու գրեթե կրկնակի տպագրության հնարավորություն է տալիս։

«Մասթեր Քարթրիջ»-ի կողմից լիցքավորված քարթրիջները տպում են գրեթե կրկնակի արդյունավետ, ինչպես սպասարկման արժեքի, այնպես էլ տպաքանակի ու որակի առումով, քանի որ լիցքավորվում են տարածաշրջանում առկա ամենաէֆեկտիվ տոներներով։

Head Office

Monday 09:30-20:00

Tuesday 09:30-20:00

Wednesday 09:30-20:00

Thursday 09:30-20:00

Friday 09:30-20:00

Saturday 09:30-20:00

Sunday 09:30-20:00

Today 09:30-20:00

Հասցե

Yerevan, Armenia

Raffi Street 89, Yerevan, Armenia

+374-093-277453 +374-093-277453

✔ Այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք երկար ժամանակ տպող սարքեր են օգտագործում և երբևիցե ակնհայտ խնդրի չեն հանդիպել (լիցքավորումից բացի), բայց իրենց տպող սարքը 50․000-60․000 էջ տպաքանակը գերազանցել է, անպայման խորհուրդ է տրվում սարքն ուղարկել պրոֆիլակտիկայի՝ սպասվող թերություններից և խնդիրներից խուսափելու համար։

Ի դեպ, «Մասթեր Քարթրիջ»-ը կատարում է բարձրակարգ և պրոֆեսիոնալ մակարդակով պրոֆիլակտիկ աշխատանք՝ տպող սարքերի աշխատունակությունը մշտապես ապահովելու նպատակով։
✔ Մեր հաճախորդների տպող սարքերը, որոնք տրվել են պրոֆիլակտիկայի, գրեթե բոլոր դեպքերում բարեհաջող վերականգնվել է «Մասթեր Քարթրիջ»-ի կողմից։
Ովքեր պատրաստվում են վերականգնել նման սարքեր, առանց երկմտանքի կարող են վստահել «Մասթեր Քարթրիջ»-ին։
✔ Գլխավորը, եթե տպող սարքն անցնում է պրոֆիլակտիկա «Մասթեր Քարթրիջ»-ի կողմից և սարքը ճանաչվում է նորոգված, այն չի կարող տվյալ ժամանակահատվածում նույն խնդրով կամ որևէ խնդրով վերադառնալ սարքի տիրոջ մոտ կամ հակառակը՝ արհեստանոց, քանի որ նորոգված սարքերը պարտադիր մանրակրկիտ թեսթավորվում են։
Այսինքն երաշխավորվում է, որ պատշաճ մակարդակով նորոգված և թեսթավորված տպող սարքերը չեն կարող խնդիրներ ունենալ և այդպես ուղարկվեն հասցեատիրոջը:
«Մասթեր Քարթրիջ»-ը որևէ պատասխանատվություն չի կրում թեսթավորումը նորմալ անցած տպող սարքի հետագա շահագործման համար։

✔ «Մասթեր Քարթրիջ»-ը կատարում է տպող սարքերի պրոֆիլակտիկ, նորոգման, վերածրագրավորման և ծրագրային ապահովման, ինչպես նաև՝ լիցքավորման աշխատանքներ։
✔ «Մասթեր Քարթրիջ»-ը նպատակադրել է շուկայում աչքի ընկնել ինչպես որակական բարձր ցուցանիշներով, այնպես էլ հանրամատչելիության և ցանկալիության առումով, ուստի, հետպատերազմյան այս տնտեսական ծանրագույն իրավիճակներում, մենք փորձում ենք պահպանել սպասարկման մատչելիությունը՝ չվնասելով որակական բարձր ցուցանիշները։
✔ «Մասթեր Քարթրիջ»-ը պատրաստ է ցակացած առումով շահավետ և մատչելի սպասարկել ինչպես անհատներին, այնպես էլ խոշոր ձեռնարկություններին՝ իր ողջ պոտենցիալով։
https://www.youtube.com/channel/UCHuZX4kxa6KTgrxi9Xe8BSA
Серафинит - АкселераторОптимизировано Серафинит - Акселератор
Включает высокую скорость сайта, чтобы быть привлекательным для людей и поисковых систем.